Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր լուսային կոնստրուկցիաներ կզարդարեն Մոսկվան
Ավելի քան չորս հազար դեկորատիվ լուսային կառույցներ կոնստրուկցիաներ կզարդարեն Մոսկվան Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին։ Այս մասին ասել է մայրաքաղաքի բնակարանային-կոմունալ տնտեսության եւ բարեկարգման հարցերով քաղաքապետի տեղակալ Պյոտր Բիրյուկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր առմամբ կտեղադրվեն ավելի քան 4000 դեկորատիվ լուսային կոնստրուկցիաներ։ Առանձնահատուկ մթնոլորտ կստեղծեն տոնի գլխավոր խորհրդանիշները՝ ամանորյա տոնածառերը։ Տոների նախօրեին մենք կփոխենք շենքերի ճարտարապետական եւ գեղարվեստական լուսավորության աշխատանքները, որպեսզի տոնական տրամադրություն ստեղծենք Մոսկվայի բնակիչների եւ մայրաքաղաքի հյուրերի համար»,-ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ Պուշկինսկայա, Տվերսկայա եւ Մանեժնայա հրապարակներում, Նովոպուշկինսկի հրապարակում կրկին կհայտնվեն լուսային կամարներ։ Լուսատուփեր կտեղադրվեն կենտրոնական փողոցներում եւ կամուրջների վրա։ Քաղաքը զարդարելու համար օգտագործվում են LED լամպերի վրա հիմնված ժամանակակից էներգախնայող սարքավորումներ:
Նման լամպերը տասն անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա են սպառում, անվտանգ են եւ նախատեսված են ցանկացած եղանակային պայմաններում աշխատելու համար»,-պարզաբանել է Բիրյուկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան զարդարելիս օգտագործվել են են գոյություն ունեցող կոնստրուկցիաները, որոնք վերազարդարվում են տոնի խորհրդանիշներին համապատասխան։