Մեծ Բրիտանիան չի կարող մեղադրել ուրիշներին, քանի դեռ «պատասխան չի տվել» Իրաքի համար․ Զախարովա
Մեծ Բրիտանիան չի կարող մեղադրել ուրիշներին, քանի դեռ «պատասխան չի տվել» Իրաքի համար: Այդ կարծիքն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տելեգրամյան իր էջում՝ մեկնաբանելով Բրիտանիայի ԱԳՆ Էլիզաբեթ Թրասի հայտարարությունը լեհ-բելառուսական սահմանին ճգնաժամի մեջ Ռուսաստանի պատասխանատվության մասին, գրում է Գազետա-ն:
«Բրիտանիան կրում է հստակ պատմական պատասխանատվություն ամեն ինչի համար, ինչն այսուհետ տեղի է ունենում տարածաշրջանում՝ իրաքցի զոհեր, Իրաքի պետականության քայքայում, փախստականների անվերջ հոսքեր, ԻՊ-ի ստեղծում, այդ տարածքում հումանիտար աղետներ: Եւ քանի դեռ Լոնդոնը պատասխան չի տվել իր հանցագործությունների համար, նրա պաշտոնական ներկայացուցիչներն ինչ-որ մեկին մեղադրելու որեւէ իրավունք չունեն»,-ասել է Զախարովան:
Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի 45 հազար զինվոր օգնել է ԱՄՆ-ին օկուպացնել Իրաքը, զբաղվել տեղաբնակների սպանություններով եւ թալանել երկրի հարստությունը: