ՌԴ-ն կարող է մասնակցել թուրքական կործանիչի ստեղծմանը. Մոսկվան և Անկարան բանակցում են
Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն դրամադրելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ՝ Ռուսաստանից C-400 ՀՕՊ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման պատճառով։
«Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Թուրքիայի Հանրապետությանը (հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում): Առայժմ մենք գտնվում ենք այս նախագծի շուրջ բանակցությունների փուլում», - ասել է Շուգաևը։