ԱՄՆ-ում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել
Ամերիկյան Միչիգան նահանգի Բիվեր կղզում շաբաթ օրը վթարի է ենթարկվել ոչ մեծ միաշարժիչ մարդատար ինքնաթիռ: Զոհվել է չորս մարդ, ինչպես նաև երկու շուն է սատկել: Այս մասին հայտնում է Petoskey News-Review թերթը։
Միջադեպից միակ փրկվածը 11-ամյա մի աղջիկ է: Նրան ծանր վնասվածքներով անհապաղ տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Երեխային հաջողվել է փրկել, քանի որ մերձակայքում ուսումնական թռիչք իրականացնող առափնյա պահպանության ուղղաթիռի անձնակազմն արագ արձագանքել է աղետի ազդանշանին։ Ողջ մնացածի առողջական վիճակի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։