«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բաժանվել Ջեսի Լինգարդից
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բաժանվել կիսապաշտպան Ջեսի Լինգարդից։ Այս մասին հայտնում է goal.com-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը, սակայն նա մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, քանի որ ցանկանում է տեղափոխվել ակումբ, որտեղ ավելի շատ ժամանակ կստանա խաղադաշտում։
Կարմիր սատանաները պատրաստ են հունվարին վաճառել Լինգարդին 10 միլիոն ֆունտով: «Էվերթոնը» կիսապաշտպանի գլխավոր հավակնորդներից է։
Լինգարդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 8 խաղ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։