Գեղարքունիքի մարզում բախվել են Ford Transit-ն ու Nissan Teana-ն. վերջինս կողաշրջված վիճակում հայտնվել է ճահճուտում
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում, բախվել են Ծովակ գյուղի բնակիչ, 40-ամյա Պարույր Մխիթարյանի վարած Nissan Teana մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Աղաջանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Պ. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, Ծովակ գյուղի բնակիչներ, 36-ամյա Աննա Մխիթարյանը, 13-ամյա Աշոտ Մ.-ն և 14-ամյա Սաղաթել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճահճուտում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիներ են և նրանց 2 անչափահաս երեխաները: