ՌԴ-ն կապ չունի միգրացիոն ճգնաժամի հետ. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը ոչ մի կապ չունի Բելառուսի և Լեհաստանի սահմանին տիրող միգրացիոն ճգնաժամի հետ, մինչդեռ նրանք փորձում են առանց հիմնավորման պատասխանատվություն պարտադրել Մոսկվային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուզում եմ՝ բոլորն իմանան, որ մենք բացարձակապես կապ չունենք, փորձում են մեզ պատասխանատվություն պարտադրել՝ առանց որևէ հիմնավորման: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը բացարձակապես չի մասնակցում ոչ մի գործընթացի»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։