Ես շատ անհանգիստ եմ․ Մերկելը Գերմանիայի քաղաքացիներին պատվաստվելու կոչ է արել
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նախազգուշացրել է քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով սպասվող դժվարին օրերի մասին և կոչ արել բոլորին պատվաստվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առաջիկայում դժվար շաբաթներ են, և ես շատ անհանգիստ եմ: Խնդրում եմ բոլորին, ով դեռ պատվաստված չէ, ևս մեկ անգամ մտածել»,- ասել է Մերկելը:
Իսպանիայի ու Պորտուգալիայի օրինակով նա նշել է բուսթերային պատվաստման կարևորությունը նրանց համար, ովքեր շուրջ կես տարի առաջ արդեն պատվաստում իրականացրել են:
Գերմանիայում վերջին շաբաթվա ընթացքում արագացված տեմպերով աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Իշխանությունները սկսել են սահմանափակումներ կիրառել նրանց համար, ովքեր հրաժարվում են պատվաստվելուց: