Եթե Պուտինը չլիներ, չէր լինի մեր քաղաքակրթությունը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն National Defense ամսագրին տված հարցազրույցում իրեն անվանել է «ռուսամետ մարդ» և գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը պատմության մեջ։
«Եթե Պուտինը չլիներ, չէր լինի մեր քաղաքակրթությունը»,- վստահություն է հայտնել Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ այժմ Ռուսաստանի նախագահին «գլորում են», իսկ եթե նա չլիներ, ապա «Ռուսաստանը կմասնատվեր»։
Ըստ Լուկաշենկոյի` նախագահ Պուտինի շնորհիվ փրկվեց Ռուսաստանը։
«Դա նույնպես իմ աչքի առաջ եղավ»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինից շատ բան կարելի է սովորել, ինչպես նաև այն մարդկանցից, ովքեր ներկայումս քաղաքականություն են վարում Ռուսաստանում։ «Դուք կարող եք շատ բան սովորել այս կոլեկտիվ ռուս առաջնորդից», - ասաց նա:
Միաժամանակ, Եվրոպայում, նկատեց նա, այսօր չկան քաղաքական գործիչներ, որոնք հոգ կտանեին ժողովրդի մասին, մինչդեռ կան այնպիսիք, ովքեր հոգ են տանում իրենց գրպանի, լավ ապրելու, «կաշառքների և այլնի մասին»։ Լուկաշենկոն նշել է նաև, որ Եվրոպայում չկա խոսքի ազատություն և չկան հզոր առաջնորդներ: