ABBA-ի՝ վերջին 40 տարում թողարկած առաջին ալբոմը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթն ու մեկ շաբաթում աննախադեպ վաճառք գրանցել
Շվեդական ABBA խմբի՝ վերջին 40 տարում ներկայացրած առաջին ալբոմը զբաղեցրել է առաջին տեղը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում: Այս մասին հայտնում է Official Charts-ը, որը կազմում է երաժշտական վարկանշային աղյուսակները:
Voyage ալբոմի թողարկումից մեկ շաբաթ անց ձայնասկավառակը գնվել է 204 000 անգամ. ալբոմը դարձել է խմբի ներկայացրած ալբոմների շրջանում ամենաարարգ վաճառվողը ոչ միայն 2021 թվականի ընթացքում, այլև վերջին 8 տարում:
Վաճառված օրինակների 200 000-ի շեմն առաջին շաբաթում հաղթահարել են միայն Ադելի «25» ալբոմը 2015 թվականին և Էդ Շիրանի Divide ալբոմը 2017 թվականին:
Շվեդական երաժշտական խումբը ստեղծվել է 1972 թվականին, այնուհետև ցրվել 1982 թվականին: Խմբի անվանումը ստացվել է երաժիշտների՝ Ագնետա Ֆելթսկոգի, Բյորն Ուլվեուսի, Բեննի Անդերսոնի և Աննա Ֆրիդի անունների առաջին տառերից: Խումբը վերամիավորվել է 2018 թվականին: Երաժշիտները հայտնել են 2022-ին սպասվող համերգային շրջագայության մասին, որով կավարտեն իրենց ստեղծագործական կարիերան:
Ալբոմում գրանցավծ է տաս երգ: