Տիմուր Ռոդրիգեզի տանից գողացել են ավելի քան 3 մլն ռուբլի եւ ոսկյա զարդեր
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում գտնվող Գլուխովո գյուղում անհայտ անձինք թալանել են ռուսական շոումեն, հեռուստա-ռադիոհաղորդավար, դերասան եւ երգիչ Տիմուր Ռոդրիգեզի տունը: Այս մասին հայտնում է «Пятый канал»-ը։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ կողոպտիչներին հաջողվել է տուն մտնել առաջին հարկի պատշգամբի դռան միջոցով: Դրանից հետո կողոպտիչները տարել են ոսկյա զարդեր եւ դրամական միջոցներ։ Վնասի ընդհանուր գումարը կազմում է 400 հազար ռուբլի եւ 45 հազար դոլար (ավելի քան 3,2 մլն ռուբլի):
Ներկա պահին Ռոդրիգեզը ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը։