Քանյե Ուեսթն իրեն համեմատել է երիտասարդ Պուտինի հետ
Սկանդալային ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իրեն համեմատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին դերասանը հայտարարել է Drink Champs թոք-շոուի եթերում, որը հրապարակվել է Revolt YouTube-ի ալիքում։
«Ես նման եմ երիտասարդ Պուտինին: Ես ասում էի, որ երիտասարդ Վլադիմիրն եմ, մինչև հասկացա, որ Վլադիմիրն եմ: Գիտե՞ք երբ եմ հասկացել, որ նման եմ Վլադիմիր Պուտինին։ Երբ ես հասկացա, որ մշակույթը նավթ է, մշակույթն էներգիա է: Եվ ես մշակույթի արքան եմ վերջին 20 եւ հաջորդ 2000 տարիների ընթացքում», - հայտարարել է Ուեսթը։
Որպես օրինակ՝ դերասանը նշել է իր համագործակցությունը Adidas-ի եւ Gap-ի հագուստի հայտնի բրենդների հետ. դրանց արժեքն էականորեն աճել է Յեի հետ հավաքածուների թողարկումից հետո:
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: