Ադրբեջանում հայտարարել են, որ պայթուցիկի հետ կապված միջադեպի հետեւանքով 3 մարդ է վիրավորվել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ պայթուցիկի հետ կապված միջադեպի հետեւանքով 3 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ադրբեջանական գերատեսչությունը դեպքի փաստով քրեական գործ է հարուցել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ այսօր հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ անձը նռնակ է նետել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ուղղությամբ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին Շուշի քաղաքի անցակետի մոտ՝ պատասխան ադրբեջանցիների սադրիչ գործողությունների, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։