ԱՄՆ-ն և Ճապոնիան խորհրդակցություններ են սկսում պողպատի եւ ալյումինի ոլորտում խնդիրները լուծելու համար
ԱՄՆ-ն եւ Ճապոնիան խորհրդակցություններ են սկսում պողպատի եւ ալյումինի ոլորտում գերարտադրողականության խնդիրը լուծելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն եւ առեւտրային բանակցություններումմ ԱՄՆ ներկայացուցիչ Քեթրին Թայն այսօր հայտարարել են, որ խորհրդակցություններ կսկսեն Ճապոնիայի հետ՝ պողպատի եւ ալյումինի գերարտադրողականության խնդիրը լուծելու համար»,-ասվում է հայտարարության մեջ
Բանակցությունների շրջանակներում, մասնավորապես, կքննարկվի Ճապոնիայից պողպատի եւ ալյումինի վրա 2018 թվականին դրված ամերիկյան տուրքերի հարցը։
Հոկտեմբերի վերջին Վաշինգտոնը եւ Բրյուսելը հայտարարել են ԵՄ-ից պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ մաքսատուրքերի շուրջ իրենց տարաձայնությունների կարգավորման մասին: