Բելգիայում եկեղեցու խորանի մոտ նկարահանված սեքս-տեսանյութը ստիպել է օծել խորանը սուրբ ջրով
Բելգիական եկեղեցին ստիպված է եղել սուրբ ջրով օծել խորանն այն բանից հետո, երբ զույգը տեսանյութ էր նկարահանել, թե ինչպես է զբաղվում սեքսով։
Ինչպես տեղեկացնում է Brussels Times-ը, տղամարդը եւ կինը դա արել են Բրի քաղաքի Սենթ-Միշել եկեղեցում։ Թեմը եւ հավատացյալները ցնցվել են անպարկեշտ տեսանյութից։
Խորանն օծվել է սուրբ ջրով, իսկ հանգստյան օրերին ժամասացությունից առաջ աղոթք է կարդացվել։ Զույգը դատարանի որոշմամբ պետք է դասընթաց անցնի, «որը կստիպի նրանց մտածել իրենց գործողությունների եւ դրանց ազդեցության մասին»։ Նրանք խոստովանել են, որ վատ վարք են դրսեւորել եւ տարածել են պոռնոգրաֆիական նյութեր։