Մերձմոսկվայում ձերբակալել են «Օրենքով գողի», որին չէին կարողանում գտնել 28 տարի
Նոյեմբերի 8-ին ՌԴ Պավլովյան Սլոբոդայում ձերբակալվել է 50 ամյա ազգությամբ վրացի «Օրենքով գող» Մամուկա Շուբիտիձեն, որն քրեական աշխարհում ավելի հայտնի է Տուրիկելա կամ Մամուկա Կախետինսկի մականուններով, այս մասին հաղորդում է Прайм Крайм ռուսական կայքը:
Նշվում է, որ ձերբակալվածը դարձել է ռեկորդակիր՝ գտնվելով անլեգալ կարգավիճակում: Դատարանի որոշմամբ Շուբիտիձեն ձերբակալվել է՝ սպասելիս Բելարուս արտաքսման:
Ենթադրվում է, որ Շուբիտիձեն կապ ունի ոստիկանի սպանության աղմկահարույց գործի հետ:
Նշվում է նաև, որ նրան փնտրում էին շուրջ 28 տարի: