Ոստիկանները վարորդին իջեցրել են մեքենայից և զենքով սպառնացել
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում վարորդին, դուրս բերում մեքենայից և սպառնում՝ զենքը ձեռքներին։
Հրապարակման մեկնաբանությունների բաժնում ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ուսումնասիրում են տեսանյութը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեկնաբանել է, որ դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման ու տեսանյութի կապակցությամբ հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով: