Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության» հասնելու թեման
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում իրենց ռուս գործընկերներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննակել են Հարավային Կովկասը:
Ինչպես գրում է swissinfo.ch կայքը, ըստ հաղորդագրության, հանդիպմանը ֆրանսիական կողմն անդրադարձել է նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ գործողությունների անհրաժեշտությանը «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի» հասնելու համար, ինչպես նաև Համատեղ համապարփակ ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար համագործակցությանը:
Կոմյունիկեում ասվում է նաև, որ նախարարները քննարկել են իրավիճակը Աֆղանստանում և Սիրիայում։