Բրեդ Փիթը նշել է, որ մերկապարուհիները «փոխել են իր կյանքը»
Դերասան Բրեդ Փիթը դեռահաս տարիներից երազում էր նկարահանվել ֆիլմերում և դրա համար տեղափոխվել էր Լոս Անջելես։ Ապագա աստղի առաջին ծանոթությունը Կալիֆոռնիայի հետ այնքան էլ այն չէր, ինչ նա սպասում էր, գրում է Mirror հրատարակությունը։
Դերասանական վարպետության դասերի գումարը վճարելու համար Փիթը հագնվել է հսկա հավի հագուստով և մարդկանց հրավիրել ռեստորան։ Նա նաև մերկապարուհիներին տարբեր տեղեր է տարելև գումար վաստակել։
«Իմ աշխատանքն էր նրանց տանել բակալավրիատի երեկույթների և նման բաների», – խոստովանել է Բրեդը:
Փիթի խոսքերով՝ այնքան էլ լավ մթնոլորտ չէր, բայց այդպիսով նա կարողացել է գումար կուտակել։
Միաժամանակ դերասանը նշել է, որ մերկապարուհիները «փոխել են իր կյանքը»՝ աղջիկներից մեկը նրան պատմել է Ռոյ Լոնդոնի դերասանական դասընթացների մասին։ Սա հանգեցրել է նրան, որ Փիթը ստացել է առաջին դերերը և ի վերջո դարձել գերաստղ։
«Ռոյը թույն էր, քաղցր, կարեկից, կոշտ: Ես նրան հարգում եմ ինձ ուղղություն ցույց տալու համար… Ես շատ բան սովորեցի այս մարդուց: Ես կարոտում եմ նրան»,- ասել է 57-ամյա Բրեդը: