Թուրքիան արգելում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թռչել Բելառուս
Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը որոշել է արգելել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թուրքական օդանավակայաններից թռչել Բելառուս։ Այս մասին տեղեկացնում է Daily Sabah-ը:
«Եվրամիության և Բելառուսի միջև սահմանի ապօրինի հատման խնդրի պատճառով որոշում է կայացվել, որ օդային ճանապարհով Բելառուս մեկնել ցանկացող Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թույլ չտալ ձեռք բերել տոմսեր և մեկնել»,-հայտարարել է ավիացիայի վարչությունը:
Ավելի վաղ բելառուսական «Բելավիա» ընկերությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 12-ից Թուրքիայից չի ընդունելու Իրաքի, Սիրիայի, Եմենի քաղաքացիներին:
Եվրամիությունը Բելառուսի իշխանություններին մեղադրում է ԵՄ երկրների հետ սահմանին լարվածությունն արհեստականորեն սրելու համար: Լեհաստանի, Լիտվայի և Լիտվայի սահմանապահները փորձում են միգրանտներին թույլ չտալ մուտք գործել երկրի տարածք, Բելառուսն էլ այդ ուժայիններին մեղադրում է դաժանության հարցում: