Արամ Յակուբյանը ներառվել է Variety-ի «Հոլիվուդի նոր առաջնորդներ 2021» ցանկում
Ամերիկյան Variety ամսագիրը հրապարակել է «Հոլիվուդի նոր առաջնորդներ 2021» ցանկը, որում ներառված է կինոոլորտի մի քանի տասնյակ ներկայացուցիչ, այդ թվում ՝ հայազգի Արամ Յակուբյանը:
Ամսագիրը նշում է, որ կինոարդյունաբերության ոլորտը զգուշորեն շարժվում է հետհամավարակային բնականոն հուն և առաջնորդների նոր սերունդը պատրաստ է ընդունել նորորությունները:
«Այս անհատները, որոնց կարիերան կերտվում է Հոլիվուդի ամենամութ օրերում, պատրաստ են դիմակայել լոքդաունի հետևանքով առաջացած մարտահրավերներին»,-գրում է ամսագիրը:
Ինչ վերաբերում է մեր հայրենակցին, ապա նշվում է, որ 31-ամյա Արամ Յակուբյանը, որն աշխատել է Netflix սթիմինգային հարթակի մուլտֆիլմերի բաժնում, այժմ ղեկավարում է իր անկախ անիմացիոն ֆիլմերի բաժինը:
«Անիմացիան մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա որպես երեխա: Այն բացել է իմ աչքերը դեպի շատ ավելի մեծ աշխարհ, քան ես կարծում էի, որ գոյություն ունի և խրախուսել իմ երևակայությունը՝ վայրի դառնալու: Մեծանալուն զուգահեռ, իմ տեսակետը սկսեց ընդլայնվել, և ես նոր գնահատանք զարգացրեցի անիմացիոն պատմվածքի բարդության նկատմամբ: Այդ ոլորտում անսահման հնարավորություններ կան», - ասել է Յակուբյանը: