Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է եթերից անսպասելի անհետացած «Խաղը» շոուի վերադարձի մասին
Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը չի նշել «Խաղը» սկանդալային շոուի էկրաններին վերադառնալու ժամկետները, սակայն խոստացել է, որ TNT նախագծի երկրպագուները նոր դրվագներ կտեսնեն, հաղորդում է ФАН-ը:
Շատ հեռուստադիտողներ զարմացել են, որ ծրագիրը հանկարծ հանվեց եթերից: Ոմանք TNT-ի նման որոշումը կապել են սկանդալի հետ, որը բորբոքվել է թողարկումներից մեկում երկու տղամարդ հումորիստների (հարսի եւ փեսայի դերում) համբույրի տեսարանի շուրջ։
Սակայն նախագծի հեղինակները նշել են, որ նկարահանումների դադարեցումը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումներով: Ավելի ուշ պարզվել է, որ նախագիծը կվերադառնա էկրան։
«Կցուցադրեն, երբ նկարահանեն մնացածը։ Մմիանգամից եւ առանց ընդմիջման։ Այդպես որոշել են TNT-ում», - ասել է Մարտիրոսյանը Instagram-ի իր էջի Stories-բաժնում։