Bloomberg. ԱՄՆ-ն ԵՄ դաշնակիցների հետ կիսվել է «Ուկրաինա ռուսական ներխուժման» վերաբերյալ մտահոգություններով
ԱՄՆ-ն ԵՄ դաշնակիցների հետ կիսվել է մտավախություններով առ այն, որ Ռուսաստանը կարող է դիտարկել հնարավոր «ներխուժումն Ուկրաինա», քանի որ Մոսկվայի եւ ԵՄ-ի միջեւ լարվածություն է սկսվել միգրանտների եւ էներգակիրների հետ կապված, գրում է Bloomberg-ը։
«Քանի որ Վաշինգտոնն ուշադիր հետեւում է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակմանը, ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են իրենց ԵՄ գործընկերներին հնարավոր ռազմական գործողության կապակցությամբ մտահոգությունների մասին»,- գրում է թերթը՝ վկայակոչելով աղբյուրները:
«Համարվում է, որ գնահատականները հիմնված են այն տեղեկատվության վրա, որով ԱՄՆ-ն դեռեւս չի կիսվել Եվրոպայի հետ, ինչը պետք է տեղի ունենար մինչեւ կոլեկտիվ պատասխանի վերաբերյալ որեւէ որոշում կայացնելը»:
Ըստ վարչակազմի կարծիքին ծանոթ պաշտոնյաների` «դրանք ապահովված են հանրությանը հասանելի ապացույցներով»:
Սպիտակ տան ներկայացուցիչը հինգշաբթի երեկոյան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն խորհրդակցում է դաշնակիցների հետ ուժերի համալրման շուրջ, Ուկրաինային գործընկեր է համարում եւ դատապարտում է Ռուսաստանի «ցանկացած ագրեսիվ գործողություն»: