Սոնա Մաթևոսյանը վարակվել է կորոնավիրուսով
Դերասանուհին, Woman’s Club-ի մասնակից Սոնա Մաթեւոսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է իր միկրոբլոգում։
Իր Instagram-ում Սոնան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։ Նա կրում է մեջքի հատվածում հետաքրքիր բացվածքով բլուզ, տաբատ։ Սոնայի մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Հրապարակմանը կից դերասանուհին դիմելով երկրպագուներին ու հետեւորդներին՝ գրել է․ «Էսօր վերջնականապես հասկացանք, որ «Зима близко»։ Սիրու՞մ եք ձմեռ։
Հաա քանի քովիդով պառկած էի, ասեցի դնեմ Game of Thrones նայեմ, առաջին էպիզոդը պոիսկ տվեցի ու դրանով սահմանափակվեցի,,, փոխարենը միլիոներորդ անգամ նայեցի Friends ու դրա համար էլ շուտ լավացա։ Առողջ եղեք»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր էին գրել․ «Ռումբ», «Բարբի»։