Դավիթաշենի կամրջի վրա իրար են բախվել «BMW»-ն, «ՎԱԶ 2107»-ն ու շտապօգնության մեքենան
Նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Տիգրան Թադևոսյանն ու Արմեն Հայրոյանը։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: