Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1309 նոր դեպք. մահացել է 78 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326830 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2227063 վերջին մեկ օրում` 11431 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 28625 պացիենտ. Մեկ օրում նվազել է 813-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 289900 անձ` վերջին մեկ օրում 2044 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 քաղաքացի, մահացածների թիվը 6937 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1368 է: