Իշխանական պատգամավորները զբաղված են աշխատասենյակներում կահույք փոխելով. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Երկրի համար վճռորոշ եւ ճակատագրական այս իրավիճակում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակտիվորեն զբաղված են ոչ ավել, ոչ պակաս իրենց աշխատասենյակներում կահույք փոխելով ու վերանորոգման աշխատանքներով: Սա, իհարկե, նոնսենս կարող է լինել անտեղյակների համար, մինչդեռ ակնհայտ է, թե ինչու էր ԱԺ աշխատակազմի ղեկավար դառնում «Արգավանդ կահույք» խանութների տնօրեն Վահան Նարիբեկյանը:
Իշխող խմբակցության արգելված միջանցքը հիշեցնում է շինհրապարակի, մինչդեռ այսօր հարյուրավոր արցախցիներ անտուն են մնացել, իսկ իրենց միջանցքը կամաց-կամաց հանձնվում է թշնամուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: