«Դժբախտությունը պիտի համախմբի հայերին, ոչ թե մասնատի». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երգչուհի Մարիամ Մերաբովան նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Գրիր ինձ...» խորագիրը կրող համերգով: Նա ասել է, որ Հայաստան է գալիս հայրենիքի համար բարդ շրջանում.
«Իրավիճակն ինձ համար հրեշավոր է, հանցավոր: Չեմ կարող ձևացնել, թե պատերազմն ավարտվել է, թե պետք է կատարվածի մասին արագ մոռանալ, հապշտապ ջնջել հիշողությունից կամ հրաժարվել ինչ-որ բաներից, ես չեմ պատրաստվում: Այն ինձ խորապես խոցում է՝ իբրև հայուհու:
Ես նույնքան ծանր եմ տանում Ղարաբաղի հայերի վիշտը, որքան որ ծանր կտանեի ցանկացած այլ ժողովրդինը, եթե նրան վիճակվեր նման ճակատագիր: Դժբախտությունը պիտի համախմբի հայերին, ոչ թե մասնատի: Իմ համերգը համախմբվելու կոչ է՝ ուղղված համայն հայությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: