Երջանիկ կնոջ կանոնները
Ահա մի քանի կանոն, որոնց հետեւում են երջանիկ եւ սիրված կանայք.
Հոգ տանել իրեն. խնամված լինել, մաքուր, հաճելի բուրել:
Ամեն մանրուքի հետեւից չընկնել. զուգընկերներին ձեռնոցի պես չփոխել:
Իսկական տղամարդիկ երբեք ուշադրություն չեն դարձնի մատչելի աղջիկներն:
Կանացի աշխատանք կատարել. կինը պիտի կարողանա ճաշ պատրաստել, լվացք անել, կարել, հոգ տանել երեխաներին եւ այլն, դրանով նա տանը հարմարավետություն է ստեղծում, ինչին այնքան ձգտում են տղամարդիկ:
Ազատվել վնասակար սովորույթներից. այն կինը, որը խմում է, ծխում, հայհոյում, շատ ուտում եւ այլն, ոչ միայն իր ֆիզիկական առողջությունն է կործանում, այլեւ ուրիշ մարդկանց աչքերում կորցնում է իր բնական գրավչությունը:
Կարողանալ ազատվել սթրեսից. վիրավորանքը, ջղայնությունը, նախանձը, ատելությունը, ագրեսիվությունը, վախը, խանդը եւ այլն մեր ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը բացասական գրոհների են ենթարկում, որոնք կուտակվելով, ի հայտ են գալիս տարբեր հիվանդությունների տեսքով:
Սիրել ոչ թե սրտով, այլ բանականությամբ. շատ կանայք, սխալ տղամարդկանց սիրահարվելով, միամտորեն ենթադրում են, թե նրանք կփոխվեն: Այդպես չէ: Մեծ մասամբ կանայք հիասթափվում են, կուտակում են վիրավորանքը եւ ափսոսում են ծախսված ջանքերի համար, իսկ տղամարդիկ սկսում են կանանց մեջ տեսել քրթմնջացող եւ հոգեառ վհուկների: Այդպես ոչնչանում է սերը:
Միշտ պետք է ապագային նայել. այս մարդը համապատասխանո՞ւմ է ամուսնու դերին, հնարավո՞ր է նրա հետ ամբողջ կյանքն ապրել, առանց ցանկանալու փոխել նրա բնավորությունը, սովորույթները եւ այլն: Սիրահարվածությունը վաղ թե ուշ կանցնի, իսկ ի՞ նչ կմնա…