ԱՄՆ Սենատի ԶՈՒ հարցերով հանձնաժողովը կքննարկի Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունները
ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Ջեք Ռիդի նախագահությամբ կքննարկի Ադրբեջանին և Թուրքիային վերաբերվող հարցերը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին հաղորդել է Հայ դատի հանձնախումբը:
«Կքննարկվի երեք հիմնական ուղղությունները` ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցման, Թուրքիայի կողմից մարդասպան ԱԹՍ-ների կիրառման հետաքննության, ռազմական հանցագործության զեկույցի պատրաստման հարցը»,- «Թվիթեր»-ի էջում հաղորդել է «Հայ դատի» հանձնախումբը: