Չեխիայի նախագահն ընդունել է Բաբիշի կառավարության հրաժարականը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ընդունել է Անդրեյ Բաբիշի կառավարության հրաժարականը, ով հանդիսանում է «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման նախագահ։ Այս մասին հինգշաբթի Twitter-ում գրել է Չեխիայի նախագահի մամուլի քարտուղարը։։
Նրա խոսքով՝ Զեմանը «հինգշաբթի օրը ընդունել է կառավարության հրաժարականը՝ համաձայն երկրի սահմանադրության։
Հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայում կայացած խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում Բաբիշի կուսկացությունը պարտություն է կրել։ Հաղթանակ են տարել երկու՝ լիբերալ կուսակցությունների կոալիցիաները։ Նրանց կազմում ընդգրկված հինգ քաղաքական կուսակցություններն ու շարժումները կառվարության նոր կաբինետ են ձևավորելու։ Այդ գործառույթը վստահվել է աջակողմյան ազատական Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նախագահ Փիթեր Ֆիալեին։ Նա երկրի վարչապետի միակ թեկնածուն է։