«Մարդկանց ե՞ք առևանգում, արա. ձեր հայ ասողի…»․ Արթուր Ղազինյանը՝ ոստիկաններին
Իրավական հիմքը ո՞րն է բերման ենթարկելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ դիմելով բերման ենթարկող ոստիկաններին, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Ոստիկաները խորհուր տվեցին դիմել ոստիկանության լրատվական ծառայություն: «Հանգիստ խոսացեք»,-ասաց ոստիկաններից մեկը:
«Տեղով ապօրինի եք, արա, սաղդ: Դուք պարտավոր եք քաղաքացուն իրազեկել և ասել՝ ձեզ էսինչ հիմքով բերման ենք ենթարկում»:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն էլ արձագանքեց. «Դուք իրավաբան եք, եթե գտնում եք, որ անօրինկան է, կարող եք բողոքարկել: 182-րդ հոդվածը՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը»:
«Ո՞րն է էստեղ օրինական պահանջը, մարդն իրավունք ունի բողոքի ակցիա անելու»,-բարձր ձայնով ասաց Ղազինյանը:
Խուդինյանն էլ ասաց. «Ձեր տոնը իջացրեք, մի գոռացեք: Ես չեմ գոռում, ես բարձր եմ խոսում», ապա խնդրեց դուրս գալ երթևեկելի հատվածից:
Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ ոստիկանի պահանջն օրինական չէ. «Որեևէ հիմք չկա մարդկանց բերման ենթարկելու: Առևանգո՞ւմ եք արա, ձեր հայ ասողի…»: