Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակը, որի գործակիցը 2․50 է։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․00 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3․30։
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։
Թիմերի առաջին հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայում ավարտվել է 0։0 հաշվով։