Երևան, 26.Նոյեմբեր.2024, 00:00 |
15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա...

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա. Անոնս

2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին տանը կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորած թիմին հերթական բարդ փորձությունն է սպասվում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Միայն հաղթանակը հնարավորություն կթողնի պայքարելու երկրորդ տեղի եւ անցումային հանդիպումների համար։

Դիմակայության պատմությունը

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները նախկինում հանդիպել են 11 անգամ եւ երկարամյա դիմակայության պատմության ընթացքում հավասար վիճակագրություն ունեն: Այդ խաղերում հայկական թիմը տարել է 4 հաղթանակ, կրել 4 պարտություն, 3 անգամ էլ գրանցվել է ոչ ոքի:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Եվրո-1996-ի ընտրական փուլում: Երևանյան խաղում գրանցվել է 2:2 հաշիվը, իսկ պատասխան խաղում Հայաստանի հավաքականն արտագնա հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Այնուհետև թիմերը հանդիպել են ԱԱ-2006-ի ընտրական փուլում, որտեղ Հայաստանը պարտություններ է կրել (0:3, 1:2):

Եվրո-2012-ին ընտրական փուլերում գրանցվել է մեկ ոչ ոքի (2:2) եւ մեկ խոշոր հաշվով Հայաստանի հաղթանակ (4:1):

Թիմերի դիմակայությունը շարունակվել է 2018 թվականին անցկացված Ազգերի լիգայի D դիվիզիոնում: Սկոպյեում Հայաստանի հավաքականը պարտվել է 0:2 հաշվով, իսկ երևանյան խաղում հասել վստահ ռևանշի՝ 4:0:

Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը եղել է 2020 թվականին C դիվիզոնում, որտեղ արտագնա խաղում ազգային թիմը պարտվել է 1:2 հաշվով, իսկ տանը 1:0 հաշվով հասել առավելության ՝ նվաճելով C դիվիզիոնի երկրորդ խմբի հաղթողի կոչումը:

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա նախորդ դիմակայությունը տեղի է ունեցել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում: Այստեղ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը բավարարվել է ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

Սա երկու հավաքականների 12-րդ հանդիպումն է։ J խմբում թիմերն ունեն 12-ական միավոր: Խփած եւ բաց թողած գոլերի առավելությամբ մակեդոնացիները 3-րդ տեղում են, Հայաստանը՝ 4-րդ:

 

Նախորդ խաղերը

Ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլերում պատմության մեջ առաջին անգամ երեք հաղթանակով՝ Լիխտենշտեյնի նկատմամբ արտագնա հաղթանակ (1:0), ապա տնային երկու տպավորիչ հաղթանակներ Իսլանդիայի (2:0) եւ Ռումինիայի (3:2) հավաքականների նկատմամբ: Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակների շարքը կանգնեցրեց Հյուսիսային Մակեդոնիան: Արտագնա խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի: Հաջորդ խաղերում ազգային թիմը պարտվեց Գերմանիային (0:6), տանը ոչ ոքի խաղաց Լիխտենշտեյնի (1:1) եւ Իսլանդիայի հետ (1:1):

Նախորդ խաղում Հայաստանի հավաքականը Բուխարեստի «Ստյաուա» ստադիոնում հյուրընկալվեց Ռումինիայի հավաքականին եւ պարտվեց 0։1 հաշվով։

Հյուսիսային Մակեդոնիան պայքարը սկսել է հայերի դեմ տնային խաղով, որտեղ գրանցել է ընտրական փուլի առաջին ոչ ոքին: Հաջորդ խաղերում ոչ ոքիների շարքը շարունակվել է Իսլանդիայի (2:2) եւ Ռումինիայի հետ (0:0): Մակեդոնացիների միակ հաղթանակը եղել է Լիխտեյնշտեյնի դեմ խաղում, որտեղ գրանցվել է 4:0 հաշիվ:

Նախորդ խաղում Հյուսիսային Մակեդոնիան 0:4 հաշվով տանը պարտվել է արդեն եզրափակիչի ուղեգիր նվաճած Գերմանիայի հավաքականին:

Կորուստներ

Հայաստանի հավաքականը որոշիչ խաղին մոտենում է մեծ կորուստներով: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը բաց կթողնեն ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամանը, իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը եւ Երեւանի «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը:

Ազգային հավաքականի ֆուտբոլիսները թիմի ճամբարում են, բայց նախորդ՝ Ռումինիայի դեմ խաղում ստացած դեղին քարտերի պատճառով մեկ խաղով որակազրկված են:

Մակեդոնացիների հետ դիմակայությունը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաեւ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը, որը հավաքական չի հրավիրվել եւ չի մասնակցի նաեւ վերջին՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցող Գերմանիայի հավաքականի դեմ խաղին:

Նորամուտերը

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Երեւանում առաջին անգամ կխաղա ազգային թիմի եւ ամերիկյան «Կոլամբուսի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նորամուտն ազգային թիմում արդեն նշել է, սակայն արտագնա խաղերում: Նախօրեին ազգային հավաքականի երկրպագուները ֆուտբոլիստին դիմավորել էին «Զվարթնոց» օդանավակայանում:

Խոակին Կապառոսի հրավերով ազգային թիմին է միացել նաեւ Երեւանի «Արարատի» 23-ամյա պաշտպան Հովհաննես Նազարյանը:

Խոակին Կապառոսի կանխատեսումը

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ընտրական նախավերջին հանդիպման նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ասել, որ դեռ կա տեսական հնարավորություն նվաճել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ուղեգիրը:

«Դժվար է նվաճել, սակայն կպայքարենք մինչեւ վերջ, քանի դեռ կա տեսական հնարավորություն։ Մրցակցին լավ ճանաչում ենք, նրանք էլ մեզ են լավ ճանաչում։ Լավ թիմ է, որի հետ մի քանի անգամ հանդիպել ենք։ Կփորձենք լավ հանդես գալ։

Ակումբներում ֆուտբոլիստների խաղաժամանակը չի կարող ազդել մեր խաղի վրա։ Մխիթարյանը խաղային պրակտիկայի պակաս չունի, մարզումների մակարդակն էլ շատ բարձր է, նա չի թուլանում եւ համապատասխան վիճակում է։

Բարսեղյանն ամողջ մրցաշրջանի ընթացքում ունեցել է խաղային պրակտիկա։ Պարտադրված հանգիստն էլ կարող է լավ անդրադառնալ նրա մարզավիճակի վրա։ Բալեկյանն ու Սելարայանն էլ խնդիր չունեն»,- ասել է Կապառոսը։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 9-րդ տուր

J խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 21:00-ին

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն

Գլխավոր մրցավար՝ Խոսե Մարիա Սանչես Մարտինես (Իսպանիա)

Oգնականներ` Ռաուլ Կաբանյերո, Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդես

VAR՝ Պաոլո Վալերին եւ Լուկա Պայրետոն (Իտալիա)։

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

Հովհաննես Նազարյան - «Արարատ»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)

Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)

Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan