Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1482 նոր դեպք. մահացել է 43 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1482 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 325521 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2202322 վերջին մեկ օրում` 13310 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 29438 պացիենտ. Մեկ օրում նվազել է 83-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 287856 անձ` վերջին մեկ օրում 1522 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 36 քաղաքացի, մահացածների թիվը 6867 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1360 է: