Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց (Տեսանյութ)
Այսօր, նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստին զուգահեռ Ընդդիմությունը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել: Մեծ թվով ոստիկանության աշխտակիցներ են տեղակայվել կառավարության շենքի մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ երեք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր է տեղադրելու:
Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել էր. «Առավոտյան՝ 11:00-ին Հանրապետության հրապարակ: Դիմադրո՞ւմ ենք։ ԵԿԵՔ դիմադրենք։ Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։ Իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլեւս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությունը՞։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան:
Կա մի ԱԽՔ, Արմեն Գրիգորյան անունով, որն այսօր Հ1 եթերում հայտարարեց, թե Երեւան-Կապան ճանապարհը վերջին 15 տարիներին լավագույն վիճակում է ու զուգահեռ տեղեկացրեց, թե Ադրբեջանն արդեն կեսգիշերից մաքսակետեր է դնում Գորիս-Կապան մարուղու վրա։ Ուղեղի հարթությունը որքա՞ն պետք է լինի, որ հպարտանա կորսված Հայրենիքից հետո կածանի ասֆալտապատման որակով։ Սրա՞նք էին ասում՝ մենք ենք տերը մեր երկրի։ Սրանց տիրոջ մերը։ Դավիթ Սանասարյան, էս ԱԽՔը ընկերդ չէ՞ր։ Սերժ էիք մերժում։ Արմեն Գրիգորյանի մասին բան չունե՞ս ասելու»: