Կալանավորում են, հետո մոռանում են նրանց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կալանավորելիս աղմուկ է բարձրանում, ապա նրանց մոռանում են եւ չէին հիշի, եթե փաստաբանները չանդրադառնային այդ գործերի ընթացքին:
Երեկ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարություն են տարածել, որ զենքի փորձաքննություն չի արվում, այն հանձնարարվել է ոչ կոմպետենտ անձի, եւ Տոնոյանին թույլ չեն տալիս մասնակցել փորձաքննությանը, ինչը վկայում է այն մասին, որ նպատակն է «մինչդատական վարույթի ողջ ընթացքում նրան պահել կալանքի»:
Կալանավորված Աղվան Հովսեփյանն էլ առողջական խնդիրներ ունի, չի ընդունում մեղադրանքը, եւ, ըստ փաստաբանի, քննությունը դոփում է տեղում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: