Արմեն Սարգսյանն արել է առաջին «սլիվը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Առաջիկա քաղաքական գործընթացները Հայաստանում հիմնականում երկու շրջափուլ են ունենալու՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի ստորագրում և սահմանադրական փոփոխություններ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս կառավարությունում սահմանադրական փոփոխություններով զբաղվող խումբը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մի աշխատանքային փաթեթ, որտեղ նշված են եղել Սահմանադրության փոփոխությունների առանցքային դրույթները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրային լայն քննարկում կսկսվի այն բանից հետո, երբ գործող իշխանությունները կստորագրեն վերը նշված համաձայնագիրը, ինչը ենթադրելու է Արցախի հարցի կարգավորման նոր փուլ։
Այնուհետ, ներքին հուզումները քաղաքական հուն տեղափոխելու նպատակով առաջ կբերվի սահմանադրական փոփոխությունների հարցը, որը, մեր տեղեկություններով, նախատեսում է անցում նախագահական կառավարման:
Այսինքն, առաջիկայում սպասվում է նաև ՀՀ նախագահի ընտրություն, ինչի մասին մենք տեղեկացրել էինք դեռ ամիսներ առաջ: Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս իր հարցազրույցներից մեկում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ՀՀ-ն նորից անցնի նախագահական կառավարման համակարգի: Կարծիք կա, որ հենց Սարգսյանն էլ արել է առաջին «սլիվը» ՀՀ պետական կառավարման համակարգում փոփոխության որոշման վերաբերյալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: