Փորձելու ենք ամեն ինչ անել, լավ արդյունքի հասնելու համար. Համբարձումյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի կարծիքով հավաքականը փորձելու է դրական արդյունքի հասնել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում:
«Վնասվածքից ապաքինվել եմ և պատրաստ եմ օգնել հավաքականին: Ու փորձելու ենք ամեն ինչ անել, լավ արդյունքի հասնելու համար: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր դրական էներգիան փոխանցվի երկրպագուներին: Ինչպես միշտ հավաքականում լավ մթնոլորտ է»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց Համբարձումյանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 11-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Խաղը կմեկնարկի 21:00-ին:
Աղբյուր ArmSport.am