Բոլոր ենթակառուցվածքները լինելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ. Արմեն Գրիգորյան
ՔաղաքականԻնչպես նոյեմբերի 9-ից սկսած, այնպես էլ հիմա այս օրակարգում փոփոխություն չկա. շատ կարեւոր է, որ եռակողմ աշխատանքային խմբի մակարդակում եւս մեկ անգամ հաստատվեց, որ միջանցքի տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկվում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Քննարկվող բոլոր հարցերը տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ բացվող բոլոր ենթակառուցվածքները լինելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ, շատ կարեւոր է նաեւ, որ մենք Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն ենք ստանալու:
Այս պահին աշխատանքային խմբում քննարկվում է Երեւան-Թբիլիսի-Բաքու, այնտեղից էլ՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ այլ երկրներ բեռնափոխադրումներ իրականացնելու հարցը: Այս առումով մենք շարունակելու ենք կառուցողական կառուցողական մնալ ու աշխատել, որպեսզի նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններով նշված կետերն իրականություն դառնան, եւ տարածաշրջանն ապաշրջափակվի»,- նշել է Գրիգորյանը: