Մտել ենք քաղաքական պրոցեսի մեջ. Մհեր Արմենիա
Մատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած Մհեր Մեսրոպյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում համախմբման ու պայքարի կոչ արեց. «Պառակտված հայությունը թուրքի երազանքն է, համախմբված հայությունը ուժ է: Մենք պետք է համախմբվենք գաղափարի շուրջ:
Գաղափարը միակն է՝ թույլ չտալ, որ երկիրը կործանվի: Հայաստանն այսօր կանգնած է կործանման եզրին:
Շատերը չեն պատկերացնում, թե որքանով է դա իրականություն, սակայն մենք մտել ենք այս քաղաքական պրոցեսի մեջ ու գիտենք ավելի շատ բաներ, քան հանրությունը:
Հանրությունն ամեն ինչին տեղեկանում է «Ֆեյսբուք»-ից, որտեղ ավելի շուտ «սուտի հայրենասիրություն» է:
Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են Հայաստանը, ուզում են ապրել Հայաստանում, ոտքի կանգնել»: