Մեքսիկայում հանգուցյալին հուղարկավորել են իր սիրած մեքենայի հետ (տեսանյութ)
Մեքսիկայի մի բնակիչ, տեղեկանալով, որ անբուժելի հիվանդ է, պատգամել է ընտանիքին մահից հետո իր հետ թաղել որդու նվիրած նոր մեքենան:
Ինչպես գրում է Oddity Central-ը, դեպքը տեղի է ունեցել Պուերտո Սան Կառլոս քաղաքում: Հայտնի է, որ դրա բնակիչ Դոն Ադան Արանան հիվանդության պատճառով չի կարողացել վայելել որդու նվիրած փիքափը և, հասկանալով, որ մահը մոտ է, ընտանիքին խնդրել է մեքենան իր հետ թաղել, որպեսզի «հանդերձյալ աշխարհում կարողանա վարել այն»:
Հարգելով հանգուցյալի կամքը՝ ընտանիքը հենց այդպես էլ վարվել է: Համապատասխան լուսանկարներն արագ տարածվել են համացանցում: