Ռուսաստանը հույս ունի, որ հին Եվրոպան թույլ չի տա ներքաշել իրեն Մոսկվայի եւ Մինսկի հետ առճակատման մեջ
Ռուսաստանը հույս ունի, որ հին Եվրոպան թույլ չի տա ներքաշել իրեն Մոսկվայի եւ Մինսկի հետ առճակատման մեջ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես մեծ հույս ունեմ, որ պատասխանատու եվրոպացիները, հատկապես այսպես կոչված եվրոգրանդները, կամք կցուցաբերեն եւ թույլ չեն տա իրենց ներքաշել (առճակատման) անվերջ գալարագծի մեջ, որը բավական վտանգավոր է»,- ասել է Լավրովը՝ մեկնաբանելով լեհական կողմի հայտարարությունները միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ, որ իրավիճակը Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին հիշեցնում է 1939 թվականը, եւ որ լեհ ուժայինները սահմանին «ճակատի առաջնագիծն են»։