Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է արդեն հունվարին հեռանալ «Ռոմայից»
Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է արդեն հունվարին հեռանալ հռոմեական ակումբից, հաղորդում է իտալական Il Messaggero-ն։
Թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով 32-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է փոխել ակումբը, եթե ստանա հետաքրքիր առաջարկներ այլ առաջատար թիմերից։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 15 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը։