Ռուսաստանը եւ Ֆրանսիան կքննարկեն համատեղ ջանքերը՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ
Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում նոյեմբերի 12-ին տեղի կունենա Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպումը։
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի, ռազմավարական կայունության եւ եվրոպական անվտանգության մարտահրավերներից բացի, այս հանդիպումը հնարավորություն կտա խոսելու տարածաշրջանային եւ միջազգային ճգնաժամերի քաղաքական եւ ռազմական ասպեկտների մասին։
Նախարարները կանդրադառնան նաեւ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին, ինչպես նաեւ եվրոպական եռյակի եւ Ռուսաստանի սերտ համագործակցությանն Իրանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսմանն աջակցելու համար՝ ԳՀՀԾ-ին պահանջներին վերադառնալու նպատակով։ Նրանք կքննարկեն Մերձավոր Արեւելքի, Աֆղանստանի եւ Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ իրենց գնահատականները։