Լիոնել Մեսին պատրաստ կլինի Բրազիլիայի դեմ խաղին
Ֆրանսիայի ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին պատրաստ կլինի Բրազիլիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը, հաղորդում է ESPN-ը։
Մեսին վերականգնվել է վնասվածքից հետո եւ մասնակիորեն մարզվել է Արգենտինայի հավաքականի ընդհանուր խմբում, իսկ հետո վարժություններ է կատարել թիմից առանձին։
Արգենտինայի հավաքականը նոյեմբերի 13-ին կհյուրընկալվի Ուրուգվայի թիմին։ Այդ խաղին Մեսիի մասնակցությունը քիչ հավանական է։ Բրազիլիա - Արգենտինա դիմակայությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին։