Ես երբեք չեմ վերադառնա Ռոստով. Զեմֆիրան բարկացել է
Երեկ Ռոստով քաղաքում տեղի է ունեցել երգչուհի Զեմֆիրայի համերգը:
Համերգի վերջում Զեմֆիրան բեմից ասել է, որ այլևս չի վերադառնա Ռոստով:
Պարզվել է, որ երգչուհուն խիստ բարկացրել է, թե ինչպես են իրենց պահում դահլիճում հավաքված մարդիկ:
Ռուս բլոգերները պատմում են, որ մարդիկ երգերի ընթացքում խոսել են և պահանջել, որ Զեմֆիրան երգի իրենց նախընտրած երգերը:
Բարկացած երգչուհին լքել է բեմը, ապա վերադարձել և երգել«Արիվիդերչի» երգը` փոխելով բառերը`«Ես երբեք չեմ վերադառնա տուն»`«Ես երբեք չեմ վերադառնա Ռոստով»: