«Ռոմայի» նախկին տնօրեն․ Մոուրինյոյին պետք է ժամանակ տալ
«Ռոմայի» նախկին տնօրեն Վալտեր Սաբատինին խոսել է իտալական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին եւ ակումբի ղեկավարությանը հորդորել համբերատար լինել։
«Ամռանը կազմը չուժեղացնելու հետեւանքով է «Ռոմայի» այսօրվ դժվարությունները։ Մոուրինյոն կկարողանա մինչեւ հունվար շտկել դրությունը։ Վստահ եմ, որ նա կհաղթահարի դժվարությունները։ Այդ մասնագետի կենսագրությունը վկայում է այդ մասին։
«Ռոման» պետք է վստահի նրան եւ լինի համբերատար։ Ակումբը պետք է ժամանակ տա Մոուրինյոյին, քանի որ միայն նա կարող է ակումբը դուրս բերել նոր մակարդակի»,- Սաբատինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Իտալիայի առաջնության 12 տուրից հետո հռոմեական թիմը 19 միավորով 6-րդն է։