Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարման օրերը հաշված են. չի հաճախում աշխատանքի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Բացի այն, որ ՌՈ պետի հետ պայմանագրի ժամկետը լրացել է հոկտեմբերի 10-ին, կան տեղեկություններ, որ նա առնչություն ունի ԱԱԾ-ում հարուցված հայտնի զենքի գործին, որով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ մատակարար Դավիթ Գալստյանը մոտ մեկ ամիս առաջ կալանավորվել են:
Զաքարյանը, ըստ լուրերի, չի հաճախում աշխատանքի, բյուլետեն է բացել, ինչով պայմանավորված էլ պաշտոնավարման ժամկետը պայմանագրի լրանալուց հետո շուրջ մեկ ամիս է՝ ձգվում է:
ՌՈ մեր աղբյուրների փոխանցմամբ, անգամ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն Զաքարյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց իր հեռանալու մասին լուրերը եւ ասաց, որ մի օր էլ չի բացակայել աշխատանքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: