Ստալինի ժառանգներից փորձում են խլել ունեցվածքը
Իոսիֆ Ստալինի խուլ-համր ծոռը՝ Սելիմ Բենսաադը, անտուն է դարձել հոր հետ կոնֆլիկտի պատճառով։ Այժմ տղամարդը ստիպված է գիշերել իր մեքենայում, երկուշաբթի՝ նոյեմբերի 8-ին, հայտնել է 360 հեռուստաալիքը։
Բանն այն է, որ ալժիրցի հայրը՝ Հոսին Բենսադը, Սելիմ Բենսադին վտարել է փողոց, փոխել կողպեքները և փորձում է տիրանալ Մոսկվայում գտնվող նրա բնակարանին։
Իոսիֆ Ստալինի ծոռան մամուլի խոսնակը՝ Վադիմ Գորժանկինը, հայտնել է, որ ազգականի հետ երկարատև կոնֆլիկտի պատճառով Սելիմը չի կարողանում մտնել այն բնակարանը, որտեղ գրանցված է։
Նրա խոսքով, «տեղի է ունենում մահափորձ, կյանքին սպառնացող վտանգ, փորձ է արվում նրան անգործունակ ճանաչել՝ իր գույքին տիրանալու համար»։
Գորժանկինը պարզաբանել է, որ իրավիճակը վատթարացել է գրքի հրատարակումից հետո, որը պատրաստել է Ստալինների ընտանիքի պատմաբան Լանա Պարշինան՝ Սելիմ Բենսաադի հետ համագործակցությամբ։
Նա նաեւ ընդգծել է, որ այս գիրքը իբր սենսացիոն տեղեկություններ է պարունակում։ Մասնավորապես, այնտեղ է պատմվում կեղծված համարվող կտակի մասին, որը, ըստ պատմաբանի, կեղծել է Սելիմի հայրը՝ բնակարանին տիրանալու համար, ինչպես նաև տեղեկություններ է պարունակում Ստալինի սրբապատկերի մասին, որը նույնպես ցանկանում էր ստանալ Սելիմ Բենսաադի հայրը։
Այս տարվա հուլիսին Անաստասիա Բելյանկինան, ով ցանկանում էր խոշոր գումար կորզել ԽՍՀՄ նախկին ղեկավար Իոսիֆ Ստալինի ազգական Լեոնիդ Ալիլուևից, մեղավոր է ճանաչվել խարդախության մեջ։
Անաստասիան ստացել է 3,6 տարվա ազատազրկում։ Նա իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում։
Մարտի սկզբին Ալիլուևը նույնպես խաբեբաների զոհ դարձավ։ Այնուհետ չարագործները ՝ քողարկվելով բանկի աշխատակիցների անվան տակ, վետերանից խաբեությամբ իմացել են նրա բանկային հաշվի գաղտնաբառը և գողացել 2 մլն ռուբլի։